«Ազգին կտրել գործից ու հանել փողոց՝ աբսուրդ է», «Քոչարյանը պետք է նստի». դատարանների շրջափակմանը չմասնակցած քաղաքացիներ - RadioVan.fm

Онлайн

«Ազգին կտրել գործից ու հանել փողոց՝ աբսուրդ է», «Քոչարյանը պետք է նստի». դատարանների շրջափակմանը չմասնակցած քաղաքացիներ

2019-05-20 15:40 , Общество, 1247

«Ազգին կտրել գործից ու հանել փողոց՝ աբսուրդ է», «Քոչարյանը պետք է նստի». դատարանների շրջափակմանը չմասնակցած քաղաքացիներ

«Քոչարյանը բռթովի զապառոժեցով եկավ Հայաստան ու դարձավ միլիարդատերերից մեկը, նա պետք է նստի», «Մի ամբողջ ազգի կտրել գործից ու հանել փողոց՝ աբսուրդ է», «Հին դատավորները բոլորը պետք է կալանավորվեն»․ մայրաքաղաքում անցորդների կարծիքները վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը և ելքերը փակելու շուրջ, միանշանակ չէին։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց այսօր 8։30-ից փակել ՀՀ բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։

Նա միաժամանակ նշեց, որ այսօր, ժամը 12.00-ին, կհայտարարի «հայկական հեղափոխության երկրորդ` ամենակաևոր փուլի մեկնարկը», ըստ որի էլ բարձրաձայնվեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը ու, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն «vetting»-ի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Կառավարությունում հրավիրված հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը դիմեց դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած քաղաքացիներին՝ խնդրելով նրանց ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

«Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ:)»,-գրեց նա ֆեյսբուքյան իր էջում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть