Հաջող աշխատանքից հետո մարդասիրական առաքելությամբ Սիրիա մեկնած հայ մասնագետների առաջին խումբը վերադարձել է - RadioVan.fm

Онлайн

Հաջող աշխատանքից հետո մարդասիրական առաքելությամբ Սիրիա մեկնած հայ մասնագետների առաջին խումբը վերադարձել է

2019-07-01 15:16 , Общество, 1260

Հաջող աշխատանքից հետո մարդասիրական առաքելությամբ Սիրիա մեկնած հայ մասնագետների առաջին խումբը վերադարձել է

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան․ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփել է հումանիտար խմբի իրականացրած աշխատանքը:

Ռուբեն Առաքեյլանի տեղեկացմամբ՝ այս տարվա փետրվարին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը Հալեպի բնակչության և Սիրիայի իշխանության հետ համատեղ իրականացրել է որոշ տեխնիկական հետազոտություններ, հստակեցրել հնարավոր ականադաշտերը: Հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա Հալեպ նահանգում առանձնացվել է 5 վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 մլն 315 հազար քմ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նշյալ խումբը այս ամիսներին ականազերծել է մի քանի տասնյակ հազար քմ տարածք, բուժօգնություն ցուցաբերել՝ 100-ավոր քաղաքացիների։

Հայաստանից երկրորդ խումբը՝ 4-ամսյա առաքելությամբ, Սիրիա է մեկնել հունիսի 5-ին։

Лента

Рекомендуем посмотреть