Սևան մեկնող սեզոնային գնացքն արդեն աշխատում է - RadioVan.fm

Онлайн

Սևան մեկնող սեզոնային գնացքն արդեն աշխատում է

2019-06-21 18:44 , Общество, 1273

Սևան մեկնող սեզոնային գնացքն արդեն աշխատում է

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) հունիսի 14-ից գործարկել է Ալմաստ (Երևան)-Շորժա էլեկտրագնացքը, որը գործում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Ընկերությունից տեղեկացնում են, որ գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ` մինչև Շորժա:

Նշենք՝ ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք գործարկում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով: Երևան-Սևան էլեկտրագնացը նախկինում աշխատում էր շաբաթվա բոլոր օրերին՝ բացառությամբ չորեքշաբթիի, սակայն 2016 թվականի հուլիսից աշխատանքային օրերի թիվը կրճատվեց՝ բազմաթիվ անհարմարություններ ստեղծելով այդ ուղղությունը նախընտրող քաղաքացիների համար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть