Սիրիայում նախօրեին ականի պայթյունից վնասվածք է ստացել հայ սակրավորը։ Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, ամպուտացվել է նրա աջ ոտնաթաթը։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ առաջիկայում վիրավոր սակրավորը տեղափոխվելու է Հայաստան։
Նշենք՝ հայ սակրավորը հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնել էր փետրվարի 8-ին՝ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խմբի հետ։
Հայ մասնագետները, նշենք, հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն են ծավալում Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը