Մայիսի 9-ը Հայաստանում և Արցախում եռատոն է. հայկական երկու պետություններում տոնում են Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
Ի թիվս ՀՀ պաշտոնյաների՝ այսօր Արցախ է մեկնել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաև Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։