․․․Նրանցից շատերը չվերադարձան, շատերին՝ հարազատները դիմավորեցին վիրավոր, շատերն էլ պատերազմում հաղթանակի նվաճմանն իրենց առանցքային դերն ունեցան․․․
Նրանք ապրում են, քանի դեռ՝ հիշում ենք․ Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին «Անմահ գունդ»-ը կատարեց իր հաղթական քայլերթը։
Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կազմակերպած «Անմահ գունդ» քայլերթին այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, մասնակցություն է ունեցել նաև ՀՀ նախագահը։
Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։
«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան