Բաքվում հակահայկական երթին մասնակցելու պատճառով Ռոդնինայի անվան երևանյան գեղասահքի դպրոցը անվանափոխվեց - RadioVan.fm

Онлайн

Բաքվում հակահայկական երթին մասնակցելու պատճառով Ռոդնինայի անվան երևանյան գեղասահքի դպրոցը անվանափոխվեց

2019-05-08 17:24 , Общество, 1486

Բաքվում հակահայկական երթին մասնակցելու պատճառով Ռոդնինայի անվան երևանյան գեղասահքի դպրոցը անվանափոխվեց

Երևանի ավագանու այսօր կայացած արտահերթ նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տրվել «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ վերանվանելու որոշման նախագծին:

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը՝ հաշվի առնելով Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Իրինա Ռոդնինայի մասնակցությունը փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։

Հիշեցնենք՝ իրողությանը նաև անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի 453-րդ նիստում՝ հայտարարելով, որ չնայած Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ռուսաստանցի իրենց որոշ գործընկերներ փետրվարի 26-ին դարձան Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակիցներ։

Նշենք, որ այս տարվա փետրվարի 26-ին Բաքվում «Խոջալուի իրադարձություններին» նվիրված երթին ի թիվս Իրինա Ռոդնինայի՝ մասնակցել են նաև ռուս պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть