Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը կներկայացնի Ֆրանսիան՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Փարիզում Կոմիտասի արձանի մոտ, հաղորում է Nouvelles d'Arménie-ն։
Այս իրադարձությունը պատմական է, քանի որ առաջին անգամ է, որ այն պաշտոնական բնույթ կունենա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելուց հետո, որի մասին որոշումը Մակրոնը ստորագրեց ապրիլի 10-ին։
Ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակման պատարագ էր մատուցվում նաև Փարիզի Աստվածամոր տաճարում, որն այս տարի նախատեսված էր ապրիլի 22-ին։ Տաճարի հրդեհի պատճառով պատարագը կմատուցվի Փարիզի մեկ այլ եկեղեցում։ Այս տարի Աստվածամոր տաճարում ցեղասպանության հիշատակման պատարագը լինելու էր թվով 40-րդը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է 1915թ.-ի հայերի ցեղասպանությունը 2001թ.-ին։