Онлайн

1000 դոլար պարգև՝ «Փաշինյանի սուտը» արվեստի միջոցով ներկայացնողին

2019-04-15 19:34 , Политика, 285

1000 դոլար պարգև՝ «Փաշինյանի սուտը» արվեստի միջոցով ներկայացնողին

#sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամները, որոնք այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն՝ Երևանի փողոցներում #sutNikol գրաֆիտիներ պատկերելու համար, ավելի ուշ հանդես են եկել մամլո ասուլիսով՝ հայտարարելով մրցույթի կազմակերպման մասին։

«Հայտարարում ենք մրցույթ․ արվեստի միջոցով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենամեծ սուտը, թեզիսը, նախադասությունը, խոստումը։ Հաղթողները կամ հաղթողը կստանա 1000 դոլարին համարժեք դրամ, այն կանցկացվի ֆեյսբուքում, օնլայն տիրույթում, ըստ ամենայնի Antifake.am էջում»,-ասել է նախաձեռնության համակարգող խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ հայտերն ընդունվելու են մինչև ապրիլի 26-ը, որից հետո ամենաշատ հավանումներ ստացած գործերից կորոշվեն հաղթողները։

Лента

Рекомендуем посмотреть