#SutNikol գրություններ՝ Երևանի փողոցներում․ հեղինակները տուգանք կվճարեն - RadioVan.fm

Онлайн

#SutNikol գրություններ՝ Երևանի փողոցներում․ հեղինակները տուգանք կվճարեն

2019-04-15 15:18 , Общество, 1951

#SutNikol գրություններ՝ Երևանի փողոցներում․ հեղինակները տուգանք կվճարեն

Այսօր առավոտից Կոնստանտին Տեր-Նակալյանի, Նարեկ Սամսոնյանի և Արթուր Դանիելյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներ, այդ թվում՝ Աբովյան, Ամիրյան, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, պատվել են #SutNikol գրություներով։

Նախաձեռնության 9 անդամներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Նրանց վերաբերյալ կազմվել է արձանագրություն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 172․2 հոդվածի հատկանիշներով, որից հետո երիտասարդներն ազատ են արձակվել։

ՀՈԴՎԱԾ 172.2.ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Лента

Рекомендуем посмотреть