«Այսօր տոնում ենք Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը: Անգամ իր 70, 80, 90, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, որին մենք ճանաչել ու սիրել ենք, ում հետ բարեկամությամբ ու ընկերությամբ իրավամբ հպարտացել ու շարունակ հպարտանում եմ»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը:
Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Այսօր՝ ավելի վաղ, հանրապետության նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր արխիվային լուսանկար, որում նա սպարապետի հետ թենիս է խաղում:
«Ծնունդդ շնորհավոր, Վազգեն»,-լուսանկարին կից գրել է Արմեն Սարգսյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ծնունդդ շնորհավոր, Վազգեն #ArmenSarkissian #VazgenSargsyan #ArmenianPresident #Armenia #Yerevan #Հայաստան #Artsakh #Արցախ
Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian)
Հիշեցնենք՝ այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը