Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից 5-ի քրեական գործերը կվերանայվեն - RadioVan.fm

Онлайн

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից 5-ի քրեական գործերը կվերանայվեն

2019-02-21 16:18 , Право, 1596

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից 5-ի քրեական գործերը կվերանայվեն

Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով 5 աղմկահարույց քրեական գործեր առաջիկայում կվերանայվեն։ Այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ համաձայնագիր են կնքել:

Հնգյակում Վալերիկ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանին առնչվող քրեական գործերն են, ինչպես նաև Մատաղիսի հայտնի գործը, երբ երկու զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չի հայտնաբերվել։

Ստեղծված հասարակական մոնիթորինգի խումբը կուսումնասիրի նշյալ գործերը, որոնց քննությունն ու պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, երբ վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, որդեկորույս մայրերը արդար դատաքննության հույսով լցվեցին։

2018-ի հուլիսին վարչապետ Փաշինյանն ընդունելով տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին՝ վստահեցրել էր, որ կմիջնորդի, որ իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այն գործերով, որոնց նկատմամբ հիմնավոր կասկածներ կան։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть