Փաշինյանը որդեկորույս մայրերին խոստացել է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների մահվան գործերը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը որդեկորույս մայրերին խոստացել է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների մահվան գործերը

2018-07-03 16:06 , Общество, 1741

Փաշինյանը որդեկորույս մայրերին խոստացել է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների մահվան գործերը

Տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամները նախօրեին հյուրընկալվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կառավարության ղեկավարը լսել է նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

«Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն դիտարկվել»,-տեղեկացնում են կառավարության մամլո ծառայությունից։

«Ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով և փորձենք արդյունքներ ունենալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ շահագրգիռ է որ բոլոր հարցերը լուծվեն, քանի որ չունի ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն:

Վարչապետը վստահեցրել է՝ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть