«Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է». Աշոտյանը՝ Փաշինյանի մոսկովյան հայտարարությունների դիտարկումներով - RadioVan.fm

Онлайн

«Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է». Աշոտյանը՝ Փաշինյանի մոսկովյան հայտարարությունների դիտարկումներով

2019-01-25 17:30 , Политика, 1439

«Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է». Աշոտյանը՝ Փաշինյանի մոսկովյան հայտարարությունների դիտարկումներով

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հայտարարությունների առնչությամբ իր բնորոշմամբ՝ «մի քանի ուշագրավ փաստ» է ներկայացրել։

«1. Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերությւոններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ, ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերությունները առավել լավ են ու ամուր, քան երբևէ:

2. Իսլամական պետության ստեղծումը կապել Օբամայի օրոք Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման հետ նշանակում է ոչինչ չիմանալ և չհասկանալ գեոպոլիտիկայից և տարածաշրջանային զարգացումներից:

3. Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Նիկոլ Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից և գաղտնապահությունից խոսացող Նիկոլ Փաշինյանը, որի արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ և Դավոս) Հայաստանի հասարակությունը իմանում է օտարերկրյա աղբյուրներից:

Հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է և երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց»,-գրել է նախկին պատգամավորը Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն՝ որպես համեմատական նշել է Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերումը, որի արդյունքում, ըստ վարչապետի, առաջացել է «Իսլամական պետություն»-ը։

Лента

Рекомендуем посмотреть