Փաշինյանը ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը համեմատել է Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերման հետ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը համեմատել է Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերման հետ

2019-01-25 17:29 , Политика, 1358

Փաշինյանը ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը համեմատել է Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերման հետ

Արդյո՞ք ՀՀ վարչապետը սխալ է համարում ՀՀ նախկին իշխանությունների՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը: Այդ մասին այսօր Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ) նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվելեն լրատվամիջոցների ներկայացուցիչները

«Երբ պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Բայց դրանից հետո մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե դա սխալ որոշում ենք համարում, դա դեռ չի նշանակում, որ այդ սխալի շտկման համար հարկավոր է ուղիղ հակադիր քայլեր ձեռնարկել»,-ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այսօր փաստ է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ես չի կարծում, որ ռիսկային շրջադարձերն օգտակար կլինեն միջազգային հարցերում:

Փաշինյանն իր տեսակետը հիմնավորող օրինակ-հիշեցում է մեջբերել․«ԱՄՆ նախկին նախագահներից Բարաք Օբաման համարում էր, որ նախկին նախագահ Բուշը սխալ էր արել, երբ զորք էր մտցրել Իրաք ու արեց ճիշտ հակառակը՝ դուրս բերելով զորքերն Իրաքից, ու արդյունքում ի՞նչ ստացանք մենք, ստացանք «Իսլամական պետություն»։

Лента

Рекомендуем посмотреть