Պաշտպանները միջնորդել են դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը - RadioVan.fm

Онлайн

Պաշտպանները միջնորդել են դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

2019-01-11 19:21 , Право, 2134

Պաշտպանները միջնորդել են դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Հայաստանի սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը:

Պաշտպանական թիմից նշում են, որ, ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը, ըստ երկրորդ նախագահի պաշտպանների հնարավորություն չի տալիս անկողմնակալ դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել իրենց պաշտպանյալին առնչվող գործի վերաբերյալ,իրենք այսուհետ պարբերաբար հանրությանը կիրազեկեն ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ՝ներկայացվելիքմիջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք:

Ըստ այդմ՝ տեղեկացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից հունվարի 9-ին ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որչի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը:

Лента

Рекомендуем посмотреть