Հայկ Մարությանը «լույս է սփռում» գլխավոր տոնածառի գնման «ոդիսականին» - RadioVan.fm

Онлайн

Հայկ Մարությանը «լույս է սփռում» գլխավոր տոնածառի գնման «ոդիսականին»

2018-12-21 15:50 , Общество, 1327

Հայկ Մարությանը «լույս է սփռում» գլխավոր տոնածառի գնման «ոդիսականին»

«Եղևնին արժի 21 միլիոն900 հազար դրամ, լույսերի հավաքածուն արժի 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ»,-մայրաքաղաքի համար գնված նոր տոնածառի արժեքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Երևանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստում պատասխանելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի հարցին, թե ի՞նչ միջոցներով է գնվել Երևանի գլխավոր տոնածառը։

«Տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից, խնայվել է մոտ 600 միլիոն դրամ ու ոչ թե խնայվել է ինչ-որ բաներ չանելով, այլ այդ տոնակատարությունը այնպես կազմակեպելով, որ այն լինի շատ վառ ու ուրախ, այնուամենայնիվ, մեր թիմը կազմակերպել է այնպես, որ ամեն ինչը լինի շատ ու շատ ավելի էժան ու մատչելի»,-տեղեկացրել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ թե′ լույսերը, թե′ խաղալիքները հետագայում կարող են օգտագործվել նաև այլ նպատակներով տարբեր վարչական շրջաններում։

Հայկ Մարությանը հավելել է, որ տոնածառի մոնտաժման ծառայությունն էլ արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ։

Նշենք՝ 71 մլն դրամով գնված բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերով տոնածառը, որը զարդարվել է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով, իր ողջ շքեղությամբ քաղաքացիներին կներկայանա այսօր․ ՀՀ գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն 19:30-ին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть