Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի լրագրողները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում - RadioVan.fm

Онлайн

Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի լրագրողները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

2018-10-18 14:28 , Политика, 1234

Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի լրագրողները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

Ադրբեջանի պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանսիացի երեք լրագրողների, ովքեր Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին այցելել են Արցախ:

«Հայաստանը գագաթնաժողովի շեմին կազմակերպել է մի շարք լրագրողների այցեր Ադրբեջանի գրավյալ տարածքներ, Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Հաջիջա Ռիդուան, ովքեր գնացել են Ղարաբաղ, կներառվեն Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Օրեր առաջ էլ, հիշեցնենք, Ադրբեջանի «սև ցուցակ»-ում են հայտնվել նաև ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, գրող Լյուդմիլա Ուլիցկայային, «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերին, ովքեր հոկտեմբերի 7-ին Արցախ էին մեկնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть