Փաշինյանի տիկնոջ հետ Արցախ այցելած կանայք հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի տիկնոջ հետ Արցախ այցելած կանայք հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

2018-10-16 19:40 , Политика, 1896

Փաշինյանի տիկնոջ հետ Արցախ այցելած կանայք հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ներառելՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Արցախ այցելած օտարերկրյա կանանց։ Այդ մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

Ցուցակում են հայտնվել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Սվետլանա Ժուրովան, «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերը, արձակագիր Լյուդմիլա Ուլիցկայան, լրագրողներ Կատերինա Գորդեևան, Կիրա Ալտմանը և այլք։

Հիշեցնենք՝ նշյալ անձինք ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արցախ՝ սահմանագիծ էին մեկնել հոկտեմբերի 7-ին՝ խաղաղության ուղերձ հղելու հակամարտության կողմերին։

Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, զինվորների կողքին կանգնած, հորդորել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին և միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ և ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին և երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից և հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։

Նա նաև կոչ էր արել ադրբեջանցի կանանց և մայրերին՝ միանալ այդ արշավին և նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։

«Որքան շատ կին միանա արշավին, այնքանշատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը և կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ»,-ընդգծել էր Աննա Հակոբյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть