«Եվգենի Օնեգին»-ով տարված․ Պուտինը ԱՊՀ գագաթաժողովի ազատ վայրկյանները համեմել է ընթերցանությամբ - RadioVan.fm

Онлайн

«Եվգենի Օնեգին»-ով տարված․ Պուտինը ԱՊՀ գագաթաժողովի ազատ վայրկյանները համեմել է ընթերցանությամբ

2018-09-28 18:53 , Политика, 2274

«Եվգենի Օնեգին»-ով տարված․ Պուտինը ԱՊՀ գագաթաժողովի ազատ վայրկյանները համեմել է ընթերցանությամբ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այսօր անցկացված ԱՊՀ գագաթաժողովին փաստաթղթեր ստորագրելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ընթերցել ռուս դասական Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը։

Այդ մասին գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը»՝ հավելելով, որ համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ նրա ձեռքին գիրք կա։ Պուտինը Պուշկինի հատորից չի բաժանվել այսօր Դուշանբեում տեղի ունեցած ամբողջ արարողության ժամանակ։ Ընդմիջումների ժամանակ ՌԴ նախագահը «Եվգենի Օնեգին» է ընթերցել։ Երբ նրան է մոտեցել Մոլդովայի նախագահ Իդոր դոդոնը՝ նա գիրքը դրել է մի կողմ, սակայն հետո՝ կրկին վերցրել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կարճատև շփման պահին ևս գիրքը ՌԴ նախագահի ձեռքում է եղել։

Ալեքսանդր Պուշկինն իր՝ «Եվգենի Օնեգին» չափածո վեպի վրա աշխատել է շուրջ 7 տարի, այն գրվել է 1823-1831 թվականներին։ Վեպում նկարագրվում են 1819-1825 թվականների իրադարձությունները. ռուսական զորքերի արշավանքներից մինչև դեկաբրիստների ապստամբություն։ Վեպը, գրողի խոսքերով, «սառը դիտողությունների և սրտի ցավալի նկատառումների» «պտուղ» է։

Лента

Рекомендуем посмотреть