Դուշանբեում Պուտին-Փաշինյան կարճ զրույցում ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի մասին չի խոսվել - RadioVan.fm

Онлайн

Դուշանբեում Պուտին-Փաշինյան կարճ զրույցում ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի մասին չի խոսվել

2018-09-28 17:21 , Политика, 2173

Դուշանբեում Պուտին-Փաշինյան կարճ զրույցում ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի մասին չի խոսվել

Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ նրանք չեն քննարկել ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի հեռանկարները։

«Նա կարճ զրուցել է Փաշինյանի հետ, քննարկել են ընթացիկ, օպերատիվ հարցեր»,-«Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Պուտինի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտնեց, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Երևան և ակնկալում է, որ նա պաշտոնական այց կկատարի մոտ ժամանակներս:

Սեպտեմբերի 13-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» պարբերականին հայտնել էր, որ ՌԴ նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան, սակայն այցի ճշգրիտ ժամկետները, նշել էր նա, դեռևս որոշված չեն:

Лента

Рекомендуем посмотреть