Ներքաղաքական հարցերի քննարկման նպատակով կայացել է Սարգսյան-Բաբլոյան հանդիպումը - RadioVan.fm

Онлайн

Ներքաղաքական հարցերի քննարկման նպատակով կայացել է Սարգսյան-Բաբլոյան հանդիպումը

2018-08-28 18:13 , Политика, 1209

Ներքաղաքական հարցերի քննարկման նպատակով կայացել է Սարգսյան-Բաբլոյան հանդիպումը

Այսօր կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով:

Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:

Հանրապետության նախագահը, կարևորելով Սահմանադրության գերակայության հրամայականը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Արա Բալոյանը օգոստոսի 20-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, թե «խորապես մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով» և դրա շուրջ նախատեսում է հանդիպումներ ինչպես Հանրապետության վարչապետի, այնպես էլ՝ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ԱԺ լչատվական վարչությունը տեղեկացրեց, որ կայացել է Բաբլոյան-Փաշինյան հանդիպումը։

Лента

Рекомендуем посмотреть