Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու - RadioVan.fm

Онлайн

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

2018-08-09 14:03 , Политика, 2905

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ նորաստեղծ «Հայաստանի կառուցողական կուսակցության» ղեկավար, վերջերս կալանքից ազատված Անդրիաս Ղուկասյանի կինը, կմասնակցի Երևանի ավագանու սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ առաջադրելով իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում։

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և բոլոր երևանցիների սպասումները և վստահությունը»,-գրել է Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Հայոց համազգային շարժում» կուսակցությունները, ինչպես նաև միասնական ցուցակով են հանդես գալու «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն, «Բարգավաճ Հայաստան»-ինը՝ Նաիրա Զոհրաբյանը, «Հայոց համազգային շարժմանը»՝ Արարատ Զուրաբյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միասնական թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть