Բարգավաճը կողմնորոշվել է քաղաքապետի թեկնածուի հարցում - RadioVan.fm

Онлайн

Բարգավաճը կողմնորոշվել է քաղաքապետի թեկնածուի հարցում

2018-08-02 16:55 , Политика, 2144

Բարգավաճը կողմնորոշվել է քաղաքապետի թեկնածուի հարցում

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որում հստակեցվել է Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական թիմի մասնակցությունը և ձևավորվել է առաջին եռյակը՝

1. Նաիրա Զոհրաբյան

2. Պետրոս Ղազարյան

3. Արման Աբովյան

Նշենք, որ ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար։

ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը լրագրող է:

3-րդ տեղում գտնվող Արման Աբովյանը՝ քաղաքական մեկնաբան։

Նշենք, որ այս պահին հայտնի է նաև Երևանի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի անունը։ Քաղաքական միավորի՝ հուլիսի 29-ին կայացած վարչության նիստում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետի սեպտեմբերին կայանալիք ընտրությունում առաջադրել վերջերս նշյալ կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանի (առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով) թեկնածությունը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть