Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա՝ նրա անվտանգության պետը - RadioVan.fm

Онлайн

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա՝ նրա անվտանգության պետը

2018-07-03 16:23 , Право, 1818

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա՝ նրա անվտանգության պետը

ՀՀ ոստիկանությունը ևս մանրամասներ է հաղորդում «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ, որի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի բուժկենտրոն է տեղափոխվել 50-ամյա տղամարդ՝ պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ ախտորոշմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։

«Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական և այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր»,-փոխանցում են ոստիկանության մամլո ծառայությունից։

Лента

Рекомендуем посмотреть