Քաղաքացիները տոնում են հաղթանակը - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիները տոնում են հաղթանակը

2018-05-08 14:46 , Общество, 1621

Քաղաքացիները տոնում են հաղթանակը

Վաղ առավոտից Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները՝ եռագույնով, նորընտիր վարչապետի պատկերով շապիկներով, «Դուխով» գրությամբ գլխարկներով և տոնական բարձր տրամադրությամբ այս րոպեներին տոնում են իրենց հաղթանակը:


.

Հիշեցնենք՝ րոպեներ առաջ ԱԺ-ում ավարտվեց վարչապետի ընտրության հարցով 12:00-ին մեկնարկած հատուկ նիստը, որին հազարավոր հայեր հետևում էին Հանրապետության հրապարակում տեղադրված լայն էկրաններից:

Խորհրդարանը 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ 16-րդ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման դեմ «Իմ քայլը» համաժողովրդական շարժումն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть