Վարդանյանն ի պատասխան Ալիևի հայտարարում է՝ ինքը լիովին համապատասխանում է նրա առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ» - RadioVan.fm

Онлайн

Վարդանյանն ի պատասխան Ալիևի հայտարարում է՝ ինքը լիովին համապատասխանում է նրա առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»

2022-11-18 15:35 , Политика, 537

Վարդանյանն ի պատասխան Ալիևի հայտարարում է՝ ինքը լիովին համապատասխանում է նրա առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»

Արցախի պետական նախարարն առաջարկում է Ադրբեջանի նախագահին անցնել ավելի կառուցողական տոնի, պարզաբանել, թե որն է, ըստ նրա, իր ունեցած «հստակ օրակարգը»։

Ռուբեն Վարդանյանն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով Ալիևի՝ նոյմեբերի 17-ին Եվրամիության դիվանագետների հետ հանդիպմանն արած հայտարարություններին։

Ողջունելով նրա՝ Լեռնային Ղարաբաղի հետ «ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը», Վարդանյանն ընդգծելով, որ «Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի», կարծիք է հայտնել, որ ինքը լիովին համապատասխանում է պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ, ոչ էլ «Մոսկվայից ուղարկված Վարդանյանի հետ», այլ՝ պատրաստ են խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ:

Վարդանյանը հիշեցնում է, որ «բազմիցս է ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել է՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող է Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի»:

«Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»,-գրառումը եզրափակել է Արցախի պետնախարարը:

Лента

Рекомендуем посмотреть