Ալիևը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ՝ Արցախի իշխանությունների հետ չի պատրաստվում քննարկել «Ղարաբաղի հայերի ճակատագիրը» - RadioVan.fm

Онлайн

Ալիևը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ՝ Արցախի իշխանությունների հետ չի պատրաստվում քննարկել «Ղարաբաղի հայերի ճակատագիրը»

2022-11-17 19:55 , Политика, 590

Ալիևը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ՝ Արցախի իշխանությունների հետ չի պատրաստվում քննարկել «Ղարաբաղի հայերի ճակատագիրը»

Ադրբեջանի նախագահը «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» չի պատրաստվում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ՝ Արցախի իշխանությունների հետ։

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր ասել է Ալիևը՝ Եվրամիության դիվանագետների հետ հանդիպմանը։

Նշելով, թե կարևոր է, որ Հայաստանը, ըստ էության, բացահայտ հայտարարում է իր ուզածի մասին, Ալիևը շեշտել է՝ «բայց, եթե ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, ապա դա չի ստացվի»։

Лента

Рекомендуем посмотреть