Փաշինյանը և Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը և Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը

2022-12-01 16:36 , Политика, 785

Փաշինյանը և Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է այսօր Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը ողջունել է նրա այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում»
,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Հայաստան էժամանել այսօր և մեր երկրում կգտնվի մինչև դեկտեմբերի 4-ը։ Ինչպես հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ նա «հանդիպելու է պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»։ Մինչ մեր երկիր այցը՝ ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականը եղել է Բաքվում, այնուհետ՝ Թբիլիսիում։

Բաքվում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ նոյեմբերի 28-ին կայացած հանդիպմանը, Ռիքերն ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել երկու կողմերին՝ պլանավորել հետագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու ուղղությամբ։

Թբիլիսիում էլ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 30-ին կայացած հանդիպմանը անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերին։

Лента

Рекомендуем посмотреть