Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաստատել է Արցախի Ասկերանի շրջանում օր առաջ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտումը:
Հաղորդագրությունում նշվում է, որ «նոյեմբերի 12-ին ժամը 15։30 ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելքգյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա»։ Նա, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, թեթև վիրավորվել է, տեխնիկան աննշան վնասվել է։
Ընդգծվում է, որ այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է անցկացնում»։
Նշենք՝ անդրադանալով միջադեպին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրել է, որ Ադրբեջանը Արցախի հայերին իր քաղաքացիներն է կոչում, սակայն միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։
«Արդյո՞ք սա է ադրբեջանական կողմի՝ «ԼՂ հարցը լուծված է» խոսույթի կյանքի կոչումը»,-գրառմամբ հարց է ուղղել ՀՀ վարչապետը: