2020 նոյեմբերի 9-ից՝Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունից ի վեր, Ադրբեջանը արցախահայերի սպանության 54 փորձ է արել՝ սպանելով 3 մարդու և վիրավորելով 16-ի․ Twitter-ում գրել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ «Ադրբեջանը Ղարաբաղի հայերին անվանում է «մեր քաղաքացիներ» և միաժամանակ կրակում նրանց վրա՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: «Սա՞ է Ադրբեջանի՝ «Ղարաբաղի հարցը լուծված է» խոսույթի կյանքի կոչումը»,-հարց է բարձրացրել Փաշինյանը:
#AZ calls #Armenians of #NK "our citizens" , at the same time, shoots at them while they’re doing agricultural work. 3 civilians have been killed and 16 wounded since 11/9/2020 with 54 cases of attempted murder. Is this implementation of narrative saying “NK issue is solved”?
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 14, 2022
Հիշեցնենք՝ Արցախի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունը հայտնել էր, որ շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ի սահմաներում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հաղորդվել էր, որ կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները, կտորները կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։