ՌԴ ԱԳՆ-ն Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում առաջընթացի հույս ունի - RadioVan.fm

Онлайн

ՌԴ ԱԳՆ-ն Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում առաջընթացի հույս ունի

2022-10-31 15:56 , Политика, 931

ՌԴ ԱԳՆ-ն Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում առաջընթացի հույս ունի

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջխաղացում կգրանցվի։

РБКփոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Նա, ընդգծելով, որ «դեռ շատ խնդիրներ կան», ասել է թե կարծում է, որ դրանք բոլորը կքննարկվեն Սոչիում այսօր կայանալիք հանդիպմանը:

«Մենք հուսով ենք, որ դա ինչ-որ կերպ հնարավորություն կտա առաջ շարժվել մի շարք խնդիրների, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,-ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստ է Սոչիի գագաթնաժողովում փաստաթուղթ ստորագրել՝ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ռուս խաղաղապահների մանդատը մինչև 20 տարով երկարաձգելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ-ում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի, Երևանի և Բաքվի ստորագրած պայմանագրի համաձայն։

Հավելենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Վարչապետի աշխատակազմից հայտնել, որ այսօր, նախ, տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Лента

Рекомендуем посмотреть