«Զարմանալին այն է, որ հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում»․ Արցախի պատգամավորները հորդորում են վերանայել Զատուլինի մասին որոշումը - RadioVan.fm

Онлайн

«Զարմանալին այն է, որ հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում»․ Արցախի պատգամավորները հորդորում են վերանայել Զատուլինի մասին որոշումը

2022-10-26 12:57 , Политика, 1060

«Զարմանալին այն է, որ հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում»․ Արցախի պատգամավորները հորդորում են վերանայել Զատուլինի մասին որոշումը

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) արգելելու մասին լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում (ԱՀ)․ տարածած հայտարարությունում ընդգծել է Արցախի Ազգային ժողովի (ԱԺ) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ արձագանքելով ՀՀ՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքի մասին որոշմանը։

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը զարմանալի է համարել, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:

«Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:

Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ...:

Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»,-ընդգծել է արցախցի պատգամավորը:

Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն էլ հայ գործընկերներին կոչ է արել իրավական խոչըդոտներ չստեղծել Հայաստան և Արցախ Կ․ Զատուլինի մուտքի համար․

Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է․

«ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։

Կոնստանտին Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, ով հետևողականորեն պաշտպանել է հայկական շահերը՝ անկախ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժից ու ղեկավարից, անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից։ Այս առումով կարևոր եմ համարում նշել նաև այն փաստը, որ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար նա դեռևս 2010 թ. հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։

Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները կվերանայեն իրենց այս որոշումը և կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելուՀայաստան և Արցախ Կոնստանտին Զատուլինի մուտքի համար»։

Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, հայտնի դարձավ, որ արգելվել է ՀՀ ԱԺ ղեկավարության որոշմամբ՝ Կոնստանտին Զատուլինի մուտքը մեր երկիր։

Զատուլինը Տելեգրամում հրապարակել է Հայաստանի Ազգային ժողովի նամակը, որում, մասնավորապես, նշված է․

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Զատուլինն այդ որոշումը վիրավորական էր համարել՝ հայտարարելով, որ այն ինքնին վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։

Лента

Рекомендуем посмотреть