«Որոշումն ինքնին վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին»․ Զատուլինը՝ ՀՀ այցի արգելքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Որոշումն ինքնին վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին»․ Զատուլինը՝ ՀՀ այցի արգելքի մասին

2022-10-26 12:56 , Политика, 952

«Որոշումն ինքնին վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին»․ Զատուլինը՝ ՀՀ այցի արգելքի մասին

«Այդ որոշումն ինքնին վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին»,-հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշել է՝Հայաստանում շատ ընկերներ ունի, բայց դիմակները, անշուշտ, հանվել են։

«Թեև իմ անձնական վերաբերմունքը հայերի և բուն Հայաստանի նկատմամբ չի փոխվել։ Այս իրավիճակում բավականին հեշտ կլինի իրական վնասատուներ գտնել հենց հանրապետության ներսում, հավատացեք, որ դրանք շատ են, բայց նրանք Պետդումայի պատգամավորներ չեն, և, մասնավորապես, ես»,-Տելեգրամում գրել է նա՝ ՀՀ այցի արգելքը վիրավորական համարելով։

Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ղեկավարության որոշմամբ՝ արգելվել է Կոնստանտին Զատուլինի մուտքը մեր երկիր։

Զատուլինը Տելեգրամում հրապարակել է Հայաստանի Ազգային ժողովի նամակը, որում, մասնավորապես, նշված է․

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Лента

Рекомендуем посмотреть