«Անիրատեսական է»․ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՀՀ կառավարության՝ 3 անցակետ բացելու առաջարկին - RadioVan.fm

Онлайн

«Անիրատեսական է»․ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՀՀ կառավարության՝ 3 անցակետ բացելու առաջարկին

2022-10-17 15:36 , Политика, 800

«Անիրատեսական է»․ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՀՀ կառավարության՝ 3 անցակետ բացելու առաջարկին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է ՀՀ վարչապետի թվիթերյան գրառմանը, որում Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը, շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները միացնելու վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններից խուսափելու համար: Անցակետերի 3 անիրատեսական տարբերակներ առաջարկելը՝ անտեսելով 20 ամիս տևած բանակցությունները, այնքան էլ լավ քաղաքականություն չէ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть