ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 3 զոհ:
Ժամեր առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։