Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: