Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի հանցավոր արարքների, այդ թվում՝ կին զինծառայողների խոշտանգումները դատապարտելու անհրաժեշտությունը - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի հանցավոր արարքների, այդ թվում՝ կին զինծառայողների խոշտանգումները դատապարտելու անհրաժեշտությունը

2022-09-22 15:41 , Политика, 1062

Միրզոյանը ԿԽՄԿ  նախագահի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի հանցավոր արարքների, այդ թվում՝ կին զինծառայողների խոշտանգումները  դատապարտելու անհրաժեշտությունը

«Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով»,-այս մասին երեկ, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները։

«ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել Է հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նշվել է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական չդաատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ՝ ճանապարհ բացելով նոր հանցագործությունների համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործունեությունը՝ ուղղված Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների և հումանիտար բնույթի այլ հարցերի հետ կապված խնդիրներին արձագանքմանը»,-ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին ունեցած մի շարք հանդիպումների շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ՝ ընդգծելո, որ Ադրբեջանի գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակում անդամ երկրների ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։

Лента

Рекомендуем посмотреть