Բաքվի գործողություններն արհամարհանք են միջազգային իրավունքի նկատմամբ և պետք է հետևանքներ ունենան․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին - RadioVan.fm

Онлайн

Բաքվի գործողություններն արհամարհանք են միջազգային իրավունքի նկատմամբ և պետք է հետևանքներ ունենան․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

2022-09-22 15:38 , Политика, 802

Բաքվի գործողություններն արհամարհանք են միջազգային իրավունքի նկատմամբ և պետք է հետևանքներ ունենան․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակում անդամ երկրների ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը երեկ, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։

Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգնման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։

Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։

Հավելենք՝ սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի, Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի , Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին հետ:

Лента

Рекомендуем посмотреть