1991-ի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել․ սահմանին աներեր կանգնած զինվորը «Այո» է ասում անկախությանը․ Փաշինյանը՝ Անկախության օրվա ուղերձով - RadioVan.fm

Онлайн

1991-ի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել․ սահմանին աներեր կանգնած զինվորը «Այո» է ասում անկախությանը․ Փաշինյանը՝ Անկախության օրվա ուղերձով

2022-09-21 12:16 , Политика, 813

1991-ի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել․ սահմանին աներեր կանգնած զինվորը «Այո» է ասում անկախությանը․ Փաշինյանը՝ Անկախության օրվա ուղերձով

1991-ի թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել և այսօր էլ Անկախության հանրաքվե է․ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով հղած շնորհավորական ուղերձում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ «հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն»:

«Սահմանին աներեր կանգնած զինվորը «Այո» է ասում Անկախությանը»․ շեշտել է Փաշինյանը՝ չափազանց կարևոր համարելով, որ այդ «Այո»-ն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում:

Փաշինյանի խոսքով՝ ամեն Աստծո օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր՝ ուզի, թե չուզի, գիտակցի, թե ոչ, հանրաքվեի մասնակից է, Անկախության հանրաքվեի:

«Եւ կարևոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո եւ այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»,-ուղերձում շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть