Այսօր Հայաստանի անկախության օրն է՝ 31-ամյակը - RadioVan.fm

Онлайн

Այսօր Հայաստանի անկախության օրն է՝ 31-ամյակը

2022-09-21 12:10 , Общество, 934

Այսօր Հայաստանի անկախության օրն է՝ 31-ամյակը

«Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»․ 31 տարի առաջ՝ 1991-ի այս օրը կազմակերպված հանրաքվեին, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը, մասնակիցների 99 տոկոսից ավելին պատասխանեց «Այո՛»։

2 օր անց արդեն Հայաստանի Գերագույն Խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն, որին հաջորդեց ճանաչման գործընթացը։ 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, իսկ անկախությունը, պետականությունը ստիպված եղանք պաշտպանել պարտադրված պատերազմում՝ հերոս հայորդիների արյան գնով:

Հանրապետությունում օրը ոչ աշխատանքային է։

Նշենք՝ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի իրողությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը անորոշ ժամանակով հետաձգել է Անկախության օրվան նվիրված՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։

Հիշեցնենք՝ սահմանին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկսված ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել են հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով սեպտեմբերի 14-ի երեկոյան 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող, թիրախավորվել՝ 36 բնակավայր թվերն ամրագրված են սեպտեմբերի 19-ին, վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ընդունված հայտարարության մեջ: Երեկ էլ Ադրբեջանը 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին:

Лента

Рекомендуем посмотреть