«Հայկական երկու պետությունների շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը»․ Սաղաթելյանը վաղը հավաքի է հրավիրում - RadioVan.fm

Онлайн

«Հայկական երկու պետությունների շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը»․ Սաղաթելյանը վաղը հավաքի է հրավիրում

2022-09-01 17:59 , Политика, 823

«Հայկական երկու պետությունների շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը»․ Սաղաթելյանը վաղը հավաքի է հրավիրում

«Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ չունի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման առաջնորդ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ քաղաքացիներին իրազեկելով վաղը, Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հավաքի մասին։

«Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էության, լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Իսկ Նիկոլը, փաստորեն ընդունելով թշնամու հերթական թելադրանքները, շարունակում է բարբաջել այսպես կոչված խաղաղության օրակարգերի մասին։

Սիրելի հայրենակիցներ, արձանագրելով այս ամենը, մենք պետք է հստակ գիտակցենք, որ հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը։ Առավել քան երբևէ մեր ժառանգությանը տեր կանգնելու գործը դառնում է մեր ազգի պարտականությունը։

Սեպտեմբերի 2-ին պետք է լինել Ֆրանսիայի հրապարակում՝ աշխարհին, թշնամիներին, Հայաստանում իշխանություն զբաղեցնող նրանց դաշնակիցներին ցույց տալու, որ հայ ազգը չի լքել Արցախը և որ հայ ազգը տեր է իր Հայրենիքին։ Արցախյան առաջին պատերազմը հաղթած հերոսոսների սերունդները դեռևս ապրում են մեր հայրենիքում և պատրաստվում շենացնել այն։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու պատիվն է պաշտպանել մեր ազգային շահը, Հայաստանն ու Արցախը։

Ուստի կհանդիպենք վաղը, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում»,-մասնավորապես գրել է նա:

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են արտաքին գործերի (ԱԳ) նախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում, իսկ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Կայացած հանդիպմանը քննարկված թեմաները նկատի առնելով՝ ԵԽ նախագահը հանդիպումից հետո հայտարարություն է տարածել՝ ընդգծելով «երկու կողմերի բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության պատրաստել»-ու կարևորությունը։

Лента

Рекомендуем посмотреть