Արբանյակի միջոցով հավաքագրված բոլոր տվյալները համարվում են ՀՀ-ի սեփականությունը. ԲՏԱ նախարար - RadioVan.fm

Онлайн

Արբանյակի միջոցով հավաքագրված բոլոր տվյալները համարվում են ՀՀ-ի սեփականությունը. ԲՏԱ նախարար

2022-07-12 17:19 , Политика, 794

Արբանյակի միջոցով հավաքագրված բոլոր տվյալները համարվում են ՀՀ-ի սեփականությունը. ԲՏԱ նախարար

«Կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի հետ կապված աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի»,-ՀՀ կառավարության հրապարակած հարցազրույցում վստահեցրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ անդրադառնալով հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցությամբ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առաջին տիեզերական արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծման ընթացքին։

Նախարարը շեշտել է, որ այդ արբանյակի միջոցով հավաքագրված բոլոր տվյալները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերման մասին, հայտարարել էր, թե «2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, ՀՀ-ում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան»։

Лента

Рекомендуем посмотреть