Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքը ճանաչելու մասին օրինագիծը - RadioVan.fm

Онлайн

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքը ճանաչելու մասին օրինագիծը

2022-06-30 14:21 , Политика, 834

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքը ճանաչելու մասին օրինագիծը

Ռուսաստանի Պետական դուման նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ Դաշնության տարածքում ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում:

«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասվում է օրինագծում։

Գործակալությունն ընդգծում է, որ ներկայում նմանատիպ նորմը կիրառվում է Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի գործածումը՝ որպես պաշտոնական լեզու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ կառավարությունը վերոնշյալ օրինագիծը ներկայացրել է Պետդումա։

Лента

Рекомендуем посмотреть