Պետդումա է ներկայացվել ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականը ճանաչելու օրինագիծ - RadioVan.fm

Онлайн

Պետդումա է ներկայացվել ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականը ճանաչելու օրինագիծ

2022-04-05 15:38 , Политика, 1160

Պետդումա է ներկայացվել ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականը ճանաչելու օրինագիծ

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով առաջարկվում է ճանաչել Ռուսաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները։

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում:

«Փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքումձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,-ասված է օրինագծում:

Գործակալությունը հիշեցնում է, որ ներկայում նման կարգ գործում է Ղրղզստանի քաղաքացիների և ռուսերենը պաշտոնական լեզու սահմանած պետությունների քաղաքացիների համար։

Лента

Рекомендуем посмотреть