Ազգային ժողովն (ԱԺ) այսօր հրավիրված արտահերթ նիստում օրակարգային 5 հարցերից մեկով քննարկում է գլխավոր դատախազի ընտրության հարցը։
Հիշեցնենք՝ այդ պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունն առաջադրել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ թեկնածուի կենսագրականը ներկայացնելուց հետո պատգամավորները հարցեր են ուղղել նրան։
Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե, արդյո՞ք, տիկին Վարդապետյանը ընտրվելուց հետո կկարողանա տարիների ընթացքում ձևավորված համակարգում դրական արդյունքների և փոփոխությունների հասնել:
«Դուք համաձայնել եք ստանձնել բարձ պատասխանատվություն․․․։ Դատախազական համակարգի վերաբերյալ հանրային ընկալումները, գրեթե, չեն փոխվել, և Ձեր պատկերացումները բախվելու են դառը իրականությանը․արդյոք, չէ՞ որ կադրային բազան ամբողջովին մնացել է նույնը, միջին օղակներում մարդիկ որոշում կայացնելուկարողություն չունեն, ինչպե՞ս եք ստիպելու երկարամյա աշխատակիցներին ստանձնել որոշում կայացնելու պատասխանատվությունը, ինչպե՞ս եք կարողանալու Ձեր պատկերացումները կյանքի կոչել, երբ համակարգը տասնյակ տարիներով աշխատել է նույն սկզբունքներով»,-մասնավորապես հարցրել է իշխանական պատգամավորը։
«Մի անգամ չէ, որ ես բախվում եմ իրականությանը, երբ ինձ ասում են, որ դու չես կարողանալու: Ես չեմ գնում պաշտոնը զբաղեցնելու, երկար եմ մտածել այս հարցի շուրջ, ինձ հեշտ չի տրվել որոշումը կայացնել և ասել՝ «այո»»,-ի պատասխան ասել է գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը՝ հայտարարելով, որ այն իր համար մասնագիտական արժանապատվության հարց է։
«Ձախողումը նաշնակում է ձախողում ամբողջ ապրածս կենսագրության: Երևի պատկերացնում եք, թե ինչ է իմ համար դրված եղել նժարի վրա և սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից»,-ասել է Վարդապետյանը՝ ընդգծելով, որ իր համար հստակ չափանիշներ կան՝ հետևողականությունը և դրված պահանջները:
«Եթե բացառում ես հովանավորությունը և օրենքի շրջանցումը, ապա ցանկացած համակարգ ինքն է ձգտում արդեն այդ մեխանիզմներով աշխատել»,-ասել է Վարդապետյանը՝ նշելով,որ նույն ձև՝ կշռադատված որոշում է կայացրել նաև 2019 թվականին, երբ իրեն առաջարկվել էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
Վարդապետյանն ասել է, որ, 8 ամիս աշխատելով Արդարադատության նախարարությունում, պարզել է, որ երբ հստակ և հետևողական պահանջներ է ներկայացնում աշխատակիցներին՝ նրանք ձգտում են աշխատել այդպես։
«Իսկ եթե չեն փորձում այդպես աշխատել, ապա հասկանում են, որ այդպես չի ստացվի, դիսկոմֆորտը երկար չի ստացվի»,-հայտարարել է գլխավոր դատախազի թեկնածուն, որի գնահատմամբ՝ հետ աշխատողները կասեն, որ իր հետ աշխատելը կանխատեսելի է և դժվար:
«Ես խոստումներ չեմ տալիս և թույլ տվեք խոստումներ չտալ նաև այս դեպքում, իմ փոխարեն միշտ խոսել են իմ կենսագրությունը և աշխատանքը»,-հավելել է գլխավոր դատախազի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։