Ազգային ժողովն (ԱԺ) այսօր հրավիրված արտահերթ նիստում օրակարգային 5 հարցերից մեկով քննարկում է գլխավոր դատախազի ընտրության հարցը։
Հիշեցնենք՝ այդ պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունն առաջադրել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Վարդապետյանին խորհրդարանականներին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը, ապա, իր խոսքով, «առաջ ընկնելով»՝ անդրադառնալով մամուլում մինչ այս տարածված և տարածվող քննարկումներին՝ ընդգծել է․
«Պետք է ասեմ՝ հիշատակելով Բեռնարդ Շոուի հայտնի արտահայտությունը. «Տիկին Վարդապետյա՛ն, Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք արտակարգ անձնավորություն եք»:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Վարդապետյանն իր մեջ կարող է համատեղել լավագույն պրոֆեսիոնալի, արտակարգ տեսաբանի և գործնական լավագույն հմտություներ ունեցող անձի բոլոր հատկությունները:
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։