Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիր, որում հիշատակվում է Բաքվի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի թեզը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիր, որում հիշատակվում է Բաքվի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի թեզը

2022-06-27 18:42 , Политика, 819

Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիր, որում հիշատակվում է Բաքվի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի թեզը

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որին մասնակցել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ևտրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին, արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Կաիբեկ Ուսկենբաևը և այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպման շրջանակում «ընդգծվել է Արևելյան Զանգեզուրի շրջանում միջանցքի զարգացման կարևորությունը, և եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է հռչակագիր, որում անդրադարձ է արվում Հայաստանի տարածքով անցնող գոյություն չունեցող միջանցքի մասին։

Ուշագրավ է, որ փաստաթղթի ստորագրող կողմ Ղազախստանը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի անդամ է։

«Նախարարները հայտարարել են նոր առաջարկվող միջանցքների լիարժեք շահագործման անհրաժեշտության մասին, որոնք կամրապնդեն կապերը տարածաշրջանում, ներառյալ՝ երկաթուղային և ճանապարհային միջանցքների ստեղծումը, որն արտացոլված է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի՝ 2020թ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում։ Նախարարները նշել են Արևելյան Զանգեզուրը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող միջանցքի ստեղծման կարևորությունը՝ որպես Միջին միջանցքի հեռանկարային մաս»,-ասվում է Բաքվի հռչակագրում։

Ընդգծենք՝ ի հեճուկս Ադրբեջանի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացման շուրջ Հայաստանի հետ, իբր, ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունների, հայկական կողմը բազմիցս հերքել է դրանք։ Օրեր առաջ էլ՝ հունիսի 14-ին, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարզազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է»։

Лента

Рекомендуем посмотреть