Ալիևն Էրդողանին է ներկայացրել բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ ասելով՝ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման շուրջ - RadioVan.fm

Онлайн

Ալիևն Էրդողանին է ներկայացրել բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ ասելով՝ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման շուրջ

2022-05-24 14:50 , Политика, 1078

Ալիևն Էրդողանին է ներկայացրել բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ ասելով՝ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հեռախոսով խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նրան ներկայացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին։

Ալիևը, դրանք որակելով դրական, նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Ադրբեջանի կողմից այս առնչությամբ ներկայացված հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը։ Ադրբեջանի նախագահը նաև ասել է, թե կողմերը համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու կարևորությունը։

Лента

Рекомендуем посмотреть