Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի անունից, կառույցի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:
Նշենք՝ Ջաննի Ինֆանտինոյի առաջին այցը մեր երկիր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում է: ՖԻՖԱ-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ իր ղեկավարած կառույցը կշարունակի օժանդակել Հայաստանին՝ ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում: